Ղազախստանի մայրաքաղաքն Աստանայից Նուր-Սուլթան անվանափոխելը, ըստ երևույթին, ոգևորել է տեղացիներին: Ղազախստանի «Լուսավոր ուղի» դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան առաջարկել է անվանափոխել նաև երկրի այլ քաղաքներ` Պետրոպավլովսկը, Պավլոդարը և Սեմեյը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո երկրի նորընտիր նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաևը հանդես էր եկել մայրաքաղաքն անվանափոխելու առաջարկով:
«Ղազախստանի որոշ քաղաքներ պետք է անվնափոխել ղազախ ազգի նշանավոր անձանց անուններով: Պետրոպավլովսկը պետք է կոչել Աբիլայ խանի անունով, իսկ Պավլոդարը՝ Քենեսարի անունով, որը պայքարել է անկախության համար, Սեմեյը՝ Ալիխան Բուքեյխանովի անունով,- ասել է Իսան ու հավելել,- Աստանան Նուր-Սուլթան վերանվանելու քաղաքական որոշումը ճիշտ էր»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ